ՖՈՏՈ. ՌԴ-ում խեղդված հայազգի երիտասարդը քառօրյա պատերազմի մասնակից էր

ՖՈՏՈ. ՌԴ-ում խեղդված հայազգի երիտասարդը քառօրյա պատերազմի մասնակից էր

ՌԴ Լենա գետում նախօրեին 21-ամյա երիտասարդ է խեղդվել, ով ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի: Armlur.am-ի տեղեկություններով, տղան սոցիալապես անապահով ընտանիքից էր: Մայրը ուռուցքով հիվանդ է: Հայրը Սպիտակ քաղաքում զոդող է աշխատում:

Տղան գետում խեղդվել է երեկ, դին գտել են այսօր առավոտյան:
Մեր եղեկություններով՝ 21-ամյա Նարեկ Հակոբյանը քառօրյա պատերազմի մասնակից էր, ծառայել է Մարտունու զորամասերից մեկում:

Էդվարդ Արզումանյան
Լոռի