2011 թ-ից անհետ կորած ֆրանսիացու դիակը հայտնաբերվել է Արմավիրում. սպանության հեղինակը ձերբակալվել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2011 թվականից անհայտ կորած համարվող կինն սպանվել է ՀՀ քաղաքացու կողմից։ Հարցաքննության ժամանակ քաղաքացի Գ.Խաչատրյանը հայտնել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանության մանրամասները։

Քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ Գ.Խաչատրյանը մատնացույց է արել սպանության, դիակի գտնվելու վայրը և նրա մատնանշված վայրում հայտնաբերվել է մարդու կմախք։Ըստ քրեական գործի նյութերի՝ Ֆրանսիայի քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեն՝ Գ.Խաչատրյանի հետ, 2011թ. դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել էր Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի մասին տեղեկություններ չկային:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Խաչատրյանը շահադիտական դրդումներով Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան թիվ 102 չվերթով վերջինիս հետ ժամանել է Հայաստան, մի քանի օր ապրել իր տանը, ապա դեղահաբերի միջոցով սպանել նրան, հափշտակել վերջինիս բանկային քարտերը և 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Այդ երկրի Մարաքեշ քաղաքում բնակվել է 74-ամյա կնոջ առանձնատանը, փորձել վերջինիս ֆինանսական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012 թվականի մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից և մեղադրվել խարդախության համար:

Երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության արդյունքում 2015 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալ Գ.Խաչատրյանը տեղափոխվել է Հայաստան։

1429195014,5227

1429195032,2969

1429195050,3731

1429199034,4113




Լրահոս