
Այսօր կառավարության նիստում կհաստատվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը:
Ըստ այդմ, աշխատանքները ներառում են Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի առափնյա հատվածների ծառատնկման և ցանկապատման աշխատանքները՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսված տարածքներում։
Աշխատանքների կազմակերպումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի մարզերում։ Աշխատանքների իրականացման պատասխանատու են սահմանվում շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը: