Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 429 հազարը: Նոր տվյալների համաձայն, մահացածների թիվն անցել է 298 հազարը, ապաքինվել է 1 միլիոն 659 հազար 873 մարդ:
Աշխարհում այսպիսի տվյալներ են.
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1 միլիոն 430 հազար 348 հաստատված դեպք, մահացածների թիվը 85 հազար 197 է:
Երկրորդ տեղում գտնվում է Իսպանիան՝ հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095, մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:
Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271, մահացել է 2 հազար 212 մարդ:
Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186:
Վարակվածների թվով հինգերորդը Իտալիան է, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 222 հազար 104, մահացել է 31 հազար 106 մարդ։ Իտալիային հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240:
Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: