Փոփոխություններ են տեղի ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվել է գյուղատնտեսության ոլոլորտում պետական աջակցության ծրագրերին աջակցությունը եւ շահառուների շրջանակը: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Տնտեսավարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի է նաև համաֆինանսավորման հնարավորություն գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10 % համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը, տոհմային տավարաբուծության դեպքում 30 % համաֆինանսավորում, որը կտրամադրվի ձեռքբերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողի անասնաշենքում անկապ բոքսային պահվածք և «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով» սահմանված չափորոշիչներին համապատասխան պահման պայմաններ ու անասնաշենքին համապատասխան գլխաքանակ ապահովելու դեպքում, տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30 % համաֆինանսավորում, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով ֆիզիկական անձանց 30 % համաֆինանսավորում։
Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝ 3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար, և 3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար, իսկ ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ փոփոխությունները կնպաստեն՝գյուղատնտեսությունում տնտեսավարողների մասնակցության խթանմանը, կբարձրացնեն գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը:
Մանրամասները՝ տեսանյութում