ՉԻ. Կալանավորներին զրկել են հեռախոսներից օգտվելու հնարավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ իրի տեղեկություններով՝ արդեն 4-րդ

օրն է, որ ”Նուբարաշեն” ՔԿՀ-ում, մասնավորապես կալաaնավայրի կլոր մասնաշենքում, կալանավորները

պարզապես չեն կարողանում կապ հաստատել դրսի աշխարհի հետ։ ”Վերջիններս ամբողջությամբ

կապից զրկվել են, եւ սա, ի դեպ, պատահականություն չէ։  Բանն այն է, որ կալանավայրի ղեկավարությունը հատուկ

ծրագիր է մշակել՝ խափանել բջջային կապը, այսինքն՝ պայքարել բջջային հեռախոսների դեմ,

որոնց օգտագործումը կալանավայրում արգելված է։ Թերթի տեղեկություններով, այս նպատակով

կալանավայրի տարածքում տեղադրվել են սյուներ, որոնց վրա ամրացվել են հատուկ սարքավորումներ։

Տեղադրված մոտ երեսուն սարքավորումներով խլացվելու է կապը, իսկ կալանավորներն այսուհետ

ստիպված են լինելու գումարով քարտեր ձեռք բերել եւ օգտվել ”շենքումե տեղադրված հեռախոսներից”,-գրում

է ”Չորրորդ ինքնիշխանություն”-ը:




Լրահոս