Մյասնիկյանի պողոտայում հանցագործներ են վնասազերծվել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am -ին հայտնեց որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ: Այս պահին նրանցից մի քանիսին օպերատիվ աշխատանքի շնորհիվ ոստիկանությունը վնասազերծել է, և տեղափոխել ԿՀԴՊ: Նրանցից մի քանիսը դիմել էին փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց փախուստը եւս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք զինամթերք, դիմակներ և այլն: Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ զինված խմբի ձերբակալության ոստիկանական գործողությունը ղեկավարում են, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս պահին արդեն ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ մեկնում են մի քանի հասցեներով քանի որ, հանցագործները վարձակալել են մի քանի բնակարաններ տարբեր հասցեներում: Ներգրավված են նաև ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանումը հատուկ վարժեցված շներով: Չի բացառվում որ վնասազերծված ու վնասազերծվող, ավազակախումբը հենց այն հանցավոր կազմակերպությունն է, որը վերջին ամիսների ընթացքում, մի քանի ավազակային հարձակումներ է գործել մի քանի պաշտոնյաների ու գործարարների առանձնատների վրա: Մանրամասները մի քանի րոպեից:




Լրահոս