Վրաերթեր մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Նիսսան Քաշքայ մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.00-ին, ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մուրացանի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:




Լրահոս