Ա.Սարգսյան. Այս իշխանությունները անբիժնիկ են ժողովրդից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահավաքի ընթացքում   ելույթ  ունեցավ նաեւ  “Հանրապե տություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, անցաց  մեկ շաբաթվա ընթացքում, Իշխանությունների  կազմակերպած միջոցառումները անվանեց իրենց վրա  հոգեբանական ճնշում գործադրելու զենք, ինչը իր համար ծիծաղելի է : Նա այդ ներկայացման կուլմինացիան համարեց ՀՀ հրապարակի շքերթը`ասելով, որ այնտեղ քայլող զինվորները իրենց զավակներ են քանի որ օլիգարխների երեխաները ոչ թե քայլում են, այլ փոքր տարիքից` վարում.”Մենք աբիժնիկ  չենք, աբիժնիկը այս իշխանություններ են, որ նեղացել են ժողովրդից”: Նա նաեւ անդրադարձավ Մատենադարանի նոր շենքին` շեշտելով, որ այդ շենքը կառուցվել է ոչ թե Սերժ Սարգսյանի` ծնողների կողմից ժառանգած փողերով, այլ ժողովրդի գումարներով` պարսավելով Հայլուր լրատվականին` Սարգսյանին նման գովեստի արժանացնելու համար: Արամ Սարգսյանն  իրենց գործընթացը համարեց ճշգրիտ քայլերով ընթացող գործընթաց,  քանի որ ըստ նրա` միայն այդ քայլորվ կարելի է հասնել արդյունքի `ասելով, որ հայ ժողովուրդը դատապարտված է հաղթանակի: Իր խոսքի վերջում նա հաղթանակ մաղթեց հայ ժողովրդին: Նիկոլ Փաշինյանն էլ, ի հավելումն Արամ Սարգսյանի ` Մատենադարանի շենքի հետ կապված մեջբերմանը, ասաց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ՀՀ արտաքին պարտքը 4 մլրդ. դոլարի է հասել, իսկ եթե  իրենք կարողանան վերադարձնել Ռոբի գողացածը, ապա կկարողանան փակել ոչ միայն ՀՀ արտաքին պարտքը, “տո ներքին էլ հետը” շեշտեց նա` խոստանալով անպայման վերադարձնել այդ փողերը:




Լրահոս