Լ. Զուրաբյանը քաղաքական անհնազանդության կոչ արեց ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ հանրահավաքի ընթացքում իր ելույթում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այժմ կարելի է փաստել, որ իշխանությունները դադարեցրել են ժողովրդի ճնշման տակ բանակցությունների միջոցով փոփոխությունների հասնելու համար իրականացվող գործընթացը:Զուրաբյանը նկատեց, որ իշխանությունների այդ քայլը տարբեր պատճառներ ունի, մասնավորապես՝ թերեւս միջազգային ուժեղ ճնշումներ ԼՂ հարցում այս պահին չկան, եւ Սերժ Սարգսյանն իրեն ապահով է զգում եւ մտածում է, թե երկխոսության ընթացքում Կոնգրեսին վարկաբեկող քարոզչությանը լծված լրատվամիջոցները եւ  քաղաքական ուժերը հասել են իրենց նպատակին, եւ Կոնգրեսն այլեւս չի կարողանա վճռական գործողությունների գնալ:Զուրաբյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին ՀԱԿ-ը ամբողջ ժողովրդին կոչ է արել սկսել քաղաքացիական անհնազանդության արշավ այս ավազակապետության դեմ, ինչը տեսնելով՝ ռեժիմը գնացել է բոլոր պահանջվող զիջումների, եւ այդ իսկ պատճառով արմատական այդ միջոցը այն ժամանակ չի կիրառվել եւ նախընտրել են բանակցությունները. “Բայց այսօր մենք կոչ ենք անում ժողովրդին պատրաստվելու քաղաքացիական անհնազանդության համազգային հաղթարշավի, որի շնորհիվ ժողովուրդը կվերագտնի սեփական երկրում իշխելու հնարավորությունը եւ անկախության քսանամյակը կնշանավորի ժողովրդավարության հաստատումով”:




Լրահոս