ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ապօրինի ձեռք բերված զենքի գործադրմամբ խուլիգանության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է 21-ամյա երիտասարդ, որը ներկայացրել է «AKM» տեսակի AП 1647 գործարանային համարի ինքնաձիգը՝ փամփշտատուփի մեջ 2 փամփուշտներով:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է: