Պարզապես կցանկանայի` քիչ մարդ մահանա․ Անի Լուպե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզապես կցանկանայի քիչ մարդ մահանան․ Անի Լուպե

ես այնքան լավատես եմ, վերջ ի վերջո ավարտվելու է այս իրավիճակը: Պարզապես կցանկանայի, որ քիչ մարդ հիվանդանան, մահանան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասանուհի Անի Լուպեն, անդրադառնալով՝ կորոնավիրուս համաճարակի կանխարագելմանն ու հաղթահարմանը։

«Սովորաբար ասում են, թե մարդ պետք է 100 տարի ապրի: Ես ցանկանում եմ, որ բոլորս այս ամեն ինչը հաղթահարենք, 100 տարին բոլորեն, հետո մնացածը, ով ինչքան կապրեր, կապրեր»,-նշում է նա:

Անի Լուպեի դիտարկմամբ նա կանխատեսումներ անել չի կարող, թե երբ կավարտվի համաճարակը, սակայն ընդգում է․

«Ես չեմ կարող կանխատեսել, թե այս համաճարակն իսպառ երբ կավարտվի, բայց նկատում եմ, որ աշխարհում վարակի տեմպը մի փոքր նվազել է: Բայց որ ընդհանուր վիրուսը մաքրվի, ինձ թվում է` մինչեւ 2021 թվականը կձգվի»:

Նշենք որ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 544-ով՝ հասնելով 18033-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս