Բեյրութի նահանգապետը պայթյունից վնասը 3 – 5 մլրդ դոլար Է գնահատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել Է 3 – 5 միլիարդ դոլար:Աբբուդը նաեւ հայտնել Է 10 հրշեջների մահվան մասին, որոնք մեկնել Էին միջադեպի վայր, եւ նշել Է, որ քաղաքի անօթեւան մնացած բնակիչների թիվը հասնում Է հարյուրների: Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում:

Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, 4 հազարից ավելին տուժել Է: Երկրում սուգ Է հայտարարված: Բեյրութում, որն աղետի գոտի Է ճանաչվել, երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս