ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ևս ձերբակալված է. նոր մանրամասներ «օրենքով գող»-երի ձերբակալություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գողերի» ձերբակալութուններից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանից՝ «Գող Ալո» -ից բացի, ձերբակալվել է նաեւ քրեական հեղինակություն համարվող, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու«Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանը:

Ինչպես հայտնի է, երեկ իրավապահ մարմինները  ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը: Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին  իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:

Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Եվ այսպես, սույն դեպքից մեզ աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Արմավիր քրեկատարողական հիմնարկում գտնվող մի դատապարտյալ մեկ քաղաքացու պարտք է եղել կոնկրետ գումար: Մեզ հասած լուրերի համաձայն, վերջինս երկար ժամանակ դատապարտյալից չի կարողացել հետ ստանալ իր պարտքը եւ արդյունքում դիմել է օրենքով գող Ալեքսանդր Մակարյանին «Գող Ալոյին» և Տիզ մականվամբ Արթուր Սեդրակյանին: Վերջիններս քաղաքացուն վստահեցրել են, որ կդիմեն Արմավիր քրեակատարողական հիմնարկի զոն նայողներ 3-րդ կորպուսում գտնվող Սմբատին եւ 6-րդ կորպուսում գտնվող Անդուլին, որ վերջիննես կարողանան այնպես անել, որ դատապարտյալն իրենց դիմած քաղաքացու գումարը հետ վերադարձնի:

Հայտնել էինք, թե գող «Ալո» մականունով հայտնի ինչպես էր տարիներ առաջ Ալեքսանդր Մակարյանը հայտնվել իրավապահների տեսադաշտում: 2018 թվականին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ էր ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գողե համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

Հունիսի 21-ին Ա.Մակարյանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Ըստ էության, այն ժամանակ իրավապահները կոնկրետ քայլերի չգնացին, չկալանավորեցին «Գող Ալոյին», եւ ահա այսօր «օրենքով գողը» կրկին հայտնվեց նրանց տեսադաշտում:

Ով է «Տիզը»

Սակայն նկատենք, որ Տիզ մականվան հայտնի Արթուր Սեդրակյանը եւս հայտնվել էբազմից իրավապահների տեսադաշտում  2009 թվականին:

«Ապրիլի 2-ին, ժամը 22:00-ից 22:30-նն ընկած ժամանակահատվածում Րաֆֆու փողոցի թիվ 88 շենքի հետնամասում անհայտ անձի կողմից ստացած հրազենային վնասվածքից մահացել էր 33-ամյա Կարեն Հակոբյանը Կիսատը : Ըստ լուրերի նրա վրա կրակել էր Արթուր Անդրանիկի Սեդրակյանը Տիզ մականունով:

Ըստ լուրերի Կարեն հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն «Բ1» կոչվող թաղամասի բնակիչներն են, երկուսն էլ համայնքի ավագանու անդամներ, երկուսն էլ ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուղակում. Կարեն Հակոբյանը` 101-ոդ հորիզոնականում, Արթուր Սեդրակյանը` 43-րդ հորիզոնականում: Ի դեպ, երկու երիտասարդներն էլ ավագանու պաշտոնում «փոխարինում» էին իրենց ծնողներին, որոնք անցյալում նույնպես երկու ժամկետ համայնքի ավագանու անդամ էին: դեռես 2009 թվականին լուրեր էին տարածվել , որ Կարեն Հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն թաղամասի բնակիչներ են, եւ նրանց ընտրողները պետք է նույն թաղամասում քվեարկեին:

Այսինքն` վերջիններս «ձայներ կիսելու» խնդիր են ունեցել: Ավելին դեռես 2018 թվականի հեղափոխությունից հետո իրավապահները նաեւ խուզարկել էին քրեական հեղաինակություն համարվող «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի բնակարանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս