Կասկադում ՃՈ աշխատակիցներին ծեծի ենթարկելու գործով կան ձերբակալվածներ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդները ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Ականատեսների խոսքով, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեկ մեքենայի եւ տուգանել են նրան ըստ էության երթեւեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ եւ գալով Կասկադի հարակից տարածք, ծեծի են ենթարկել նրանց:




Լրահոս