ՀԱԼԱԾՎԱԾ ՕԼԻԳԱՐԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության գա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհեռանա Հայաստանից: Այս մասին ասել է ինքը` Ռուբեն Հայրապետյանը` պատասխանելով հարցին, թե եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից գա իշխանության, կաշխատի՞ նրա հետ, թե՞ ոչ: Հայրապետյանը նաեւ խոստացել է գտնել եւ պատժել  Facebook-ի իր էջում վիրավորանքներ գրած անձանց: Ու հանուն դրա` նա  անգամ պատրաստ է դուրս գալ ՀՀԿ-ից, որ իր արարքները չվերագրվեն կուսակցությանը: Ինչ վերաբերում է իր հասցեին հնչեցված մեղադրանքներին` կապված զենքի վաճառքի եւ նարկոթրաֆիքինգի հետ,  Հայրապետյանն ասել է. «Բոլորին հայտնի է, որ զենքի վաճառքով զբաղվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր ոհմակը: Միջազգային բոլոր կազմակերպությունները գրեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը նարկոթրաֆիկ ա, եսիմ ինչ զիբիլ ա կոչվում, դրա փոխադրման տեղ ա դառել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, որ մեր ազգի մեծ մասը գնաց ու մարմնավաճառությամբ զբաղվեց: Սաղդ դա մոռացա՞ք, սաղիդ հիշողությունը խամրե՞ց, ու որոշեցիք, որ դրանով ե՞ս եմ զբաղվում»: Հայրապետյանը նաեւ անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հետ  իր լարված հարաբերությունների նախապատմությանը: Նա  նշել է, որ  հիշում է, թե ընտրություններից 7 օր առաջ ինչպես իրեն զրկեցին թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից: «Երբ որ ես իրանց կողմնակիցը չէի, հալածեցին, ոստիկանություն, պետություն հանեցին իմ դեմ, ամբողջ ազգուտակս կալանավորեցին, նույնիսկ հորս: Ասեմ ավելին, հրաման էին տվել խփել ինձ, ոչ թե ձերբակալել»,-պատմել է ԱԺ պատգամավորը:«Ես էլ լսել եմ, որ Արթիկի գաղութում շատ վատ արարք են արել իրա հետ, որ տղամարդուն վայել չի: Բայց ես դրան չեմ հավատում, ազնվորեն չեմ հավատում: Հո չե՞մ կանգնի ասեմ, որ դա ճիշտ ա»,-ասել է Հայրապետյանը: Այս հայտարարությունը, սակայն, անարձագանք չի մնացել: Հայ ազգային կոնգրեսի անդամ, «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` իր հասցեին արած որոշ արտահայտությունների: «Հայ հանրությունը վաղուց է համոզվել, որ այդ ես եմ, որ վատ արարք արած ունեմ Նեմեց Ռուբոյին, իր ընկեր օլիգարխներին, անձամբ իր շեֆ Սերժ Սարգսյանին: Եւ վախենամ` նրանք իրենց պահվածքով ժողովրդի գիտակցության մեջ օր օրի հասունացնում են իրենց հետ վատ արարք անելու ցանկությունը»,-գրել է  Նիկոլ Փաշինյանն իր կայքում:




Լրահոս