ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամեն օր օգտվում եմ 20 համարի երթուղային տաքսուց: Մեքենաների պակաս գրեթե չկա, նորմալ աշխատում են: Բայց շատ հաճախ նրանք կես ճանապարհին փչանում են: Ի՞նչն է պատճառը, որ երթուղայիններն անսարք վիճակում են, ինչո՞ւ չի վերահսկվում, որ նման խնդիրներ չառաջանան: Նարինե Միկոյան, 20 տարեկան, ուսանողՊԱՏԱՍԽԱՆ. Մեր ընկերությունը մեծ հիմնարկություն է, եւ մենք բոլոր համապատասխան պայմաններն ունենք մեքենաները շուտ վերանորոգելու եւ ուղարկելու երթուղային գիծ: Համապատասխան վարպետներ կան, վերանորոգում են, բայց դե հիմիկվա պահեստամասերն էլ այնպիսին չեն, երաշխիք չկա, որ երկար ժամանակ կարող են նորմալ աշխատել: Բայց անսարքության դեպքում ամեն ինչ արվում է, որ մեքենաները ժողովրդին նորմալ սպասարկեն:  20 համարի երթուղայինի պատասխանատու«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է, ելքը կգտնվի` նոր ավտոբուսների Երեւան հասնելով, սակայն քաղաքապետարանը, ներկրվելիք փոխադրամիջոցների վերաբերյալ կլորիկ թվեր հրապարակելով, այդպես էլ չի շտապում իրագործել վաղուց տված իր խոստումը: Երթուղիներն էլ (անկախ այն բանից, թե դրանք ում են պատկանում)  սպասողական իրավիճակի պատճառով չեն շտապում թարմացնել կամ վերանորոգել հնամաշ մեքենաները: Եւ քանի որ չկա երաշխիքը, թե մի քանի ամիս հետո այս կամ այն երթուղին շարունակելու է գործել, թե ոչ, կարելի է կարծել, որ ճանապարհներին խափանվող մեքենաների թիվն առաջիկայում ավելանալու է: Նկատենք, որ նման իրավիճակ ստեղծվել է քաղաքապետարանի կրկնվող, բայց չիրականացվող խոստումների հետեւանքով:




Լրահոս