Պատահար ՆՈՐԱՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի  29-ին`ժամը 17.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորում` Նորավանք տանող ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված համգամանքներում “ՎԱԶ-2107” մակնիշի 1975 Լ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 1979թ ծնված Արմեն Զաքարյանին  և հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին: Ա.Զաքարյանը և ուղևորներ`1977թվականին ծնված Արթուր Հունանյանն ու 1979 թվականին ծնված Արմեն Սահակյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց: Ա.Զաքարյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա.Հունանյանինը և Ա.Սահակյանինը` բավարար:




Լրահոս