
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված Ռոբերտ Եղիազարյանը:
«Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։
Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության թիրախավորմանն ու ոչնչացմանը, պետք է խստագույնս դատապարտվեն»,- նշում է մարզպեռը