Թեհրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիա իր սահմաններին և տարածքներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու մասին:
«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում հակամարտող կողմերի կողմիկց ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում նրանց անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,-ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:
«Եթե անհրաժեշտություն զգանք, ապա անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,-ասել է Ջալալին: