ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինձ համար երկխոսությունը շարունակում է մնալ այն կարեւոր հարթակներից մեկը, որը կարող է ծառայել երկրի առաջընթացին»:Դավիթ Հարությունյան «aravot.am»Սերժ Սարգսյանի իշխանությունն այսպիսով կամաց-կամաց հրաժարվում է պատասխանատվության` առանց այն էլ դժվարությամբ նկատվող չափաբաժնից` իր հետագա ձախողումները պայմանավորելով երկխոսության տապալմամբ: Բայց եթե նույն Դավիթ Հարությունյանը շատ էր ցանկանում երկխոսությունը ծառայեցնել երկրի առաջընթացին, ապա հանգիստ կարող էր ջանքեր գործադրել` գործընթացը չվիժեցնելու համար: Այնպես որ, խոսելուց զատ, կարելի է գործել, որն ավելի արդյունավետ կարող է լինել: Թե չէ գեղեցիկ խոսքեր միշտ էլ կարելի է ասել, ինչպես Սերժ Սարգսյանն անում է նախագահականում հայտնվելու առաջին օրվանից:




Լրահոս