ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի բանակը զրահատեխնիկա է տեղափոխել դեպի հյուսիս-արևմտյան սահմաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

IRNA լրատվական գործակալությունը հրապարակել է ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպես է իրանական բանակը Ղազվին քաղաքից զրահատեխնիկա տեղափոխում դեպին երկրի հյուսիս-արևմուտք՝ սահմանային շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

Ավելի վաղ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները:

Հեյդարին ասել էր, որ  բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար:




Լրահոս