
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետի որոշման մեջ չի նշվում Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը: