Խաշի սեզոնն արդեն բացված է: Այս օրերին ԳՈՒՄ-ի շուկայում մսավաճառները ինչեր ասես չեն ասում հաճախորդներին՝ խաշի տոտիկներ վաճառելու համար: Ինչպես հայտնի է՝ խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը: Այսինքն՝ սեպտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Այս օրերին Գումի շուկայի մոտով անցնելիս անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ: Մսավաճառների խոսքերով, թեեւ խաշի պարագաներն այս տարի բավականին էժանացել են, բայց առեւտուր չկա:
Պաճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ՝ պատերազմը: Կոնրոնավիրուսի պատճառով օբյեկտները չաշխատեցին, ամիսներով փակ մնացին, իսկ պատերազմից հետո ոչ ոք «սիրտ ու հավես չունի՝ խաշ ուտելու»: Եթե նախկինում խաշի տոտիկների մեկ կիլոգրամը վաճառվում էր 2000 դրամով, ապա հիմա այն արժե 1200 դրամ:
Ի դեպ շուկայում որոշ մսավաճառներ այն գնորդին առաջարկում են 1500 դրամով: Բայց ինչպես մսավաճառներն են հուշում՝ տարբեր տեսակի տոտիկներ են լինում, որոնք տարբեր գներ ունեն, իսկ բարձր կարգի տոտիկների մեկ կիլոգրամը սկսում է 1500 դրամից:
ArmLur.am-ին հանդիպած մեկ այլ մսավաճառ էլ՝ կովի միջին տոտիկների հավաքածուն առաջարկում է 7000-8000 դրամով: Ասում է՝ եթե մարդն ուտելու բան չունի, ապա կարող է խաշը երեք օր ուտել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան