
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցին ականի պայթյունից վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա 2 ոտքն էլ անդամահատել են։
Վիրավորում ստացած քաղաքացին 1981 թվականին ծնված Զաբիլ Բաբաևն է։
Ֆիզուլիի շրջանային դատախազությունը քննություն է սկսել դեպքի առթիվ։ Ադրբեջանցիները չականազերծված տարածքներ են այցելում` առանց իշխանությունների թույլտվության։
Նոյեմբերի 10-ից հետո Ադբրեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է 10 ադրբեջանցի։