ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնին նշանակվել է առողջապահության նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար: