Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունը 5 մլն դրամով կտուգանվի. ինչ խախտում է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող ամերիկյան ընկերությունը՝ «Քոնտուր Գլոբալ Հիդրո կասկադ»-ը, կտուգանվի 5 մլն դրամի չափով: Իսկ տուգանող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որն ընկերությանը տուգանելու մասին որոշումը կքննարկի վաղվա նիստին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը 2020 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները հանձնաժողով է ներկայացրել մարտի 3-ին՝ սահմանված ժամկետի խախտմամբ:

Ինչպես հայտնի է` 2015 թվականի օգոստոսից «Որոտանի ՀԷԿ-երի համակարգի» սեփականատեր է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը. դեռեւս 2014 թվականին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Ինչի արդյունքում ամբողջ հիդրոկասկադը` իր ՀԷԿ-երով, ջրամբարներով ու մնացած ամեն ինչով, վաճառվեց 180 մլն դոլարով:

Այն պետք է էներգիա մատակարարի Հայաստանի էլեկտրական ցանցերին երկարատեւ` 25 տարի ժամկետ ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:

Ս.Հ.




Լրահոս