ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ ՀՀ իշխանությունները սխալ են վարվել, որ Արցախյան հիմնահարցում հույսը դրել էին ժամանակի վրա:
«Սերժը չհասկացավ, Քոչարյանը չհասկացավ: Վազգեն Սարգսյանն էլ դա չէր հասկացել, որ ժամանակի վրա հույս դնել չի կարելի: Դա այնքան պարզ բան է, որ ես անգամ սկսել եմ վատ զգալ, որ անընդհատ դրա մասին եմ խոսում»,- ասաց նա:
Անդրադառնալով նախագահի պաշտոնից իր հրաժարականին` Տեր-Պետրոսյանն ասաց. «Եթե ես չհեռանայի ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու»:
Դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Եթե ինքը մնար, մենք կգնայինք», Տեր-Պետրոսյանն ասաց. «Հետո՞ ինչ, որ հայտարարեց, ե՞րբ հայտարարեց. իմ հրաժարականից հետո: Հիմա դուք Վազգենի ասածը լուրջ եք ընդունո՞ւմ: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար մի արդարացում պիտի գտներ, նա շատ լավ հասկացավ դա: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կազմեց և փորձեց Քոչարյանին չեզոքացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: