Զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»։




Լրահոս