Երեք քաղաքական ուժ ԿԸՀ է դիմել ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից ստացել է դիմումներ ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի ՀՀ ԿԸՀ՝ դրանց արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը դիմումները հիմնավորել են քարոզարշավի և ընտրությունների ընթացքում խախտումներով, որոնք վերաբերել են, մասնավորապես, ընտրողների վրա ճնշմանը, բռնության կոչերին, վարչական ռեսուրսի չարաշահմանը։




Լրահոս