ՖՈՏՈ. Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու ջուր հասցնում Ստեփանակետի բնակչությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և Ջրմուղ կոյուղի ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:

Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:
Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:

Ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:

Երեկ ամբողջ գիշեր ջրամատակարարումը շարունակվել է, աշխատանքին հետևել է ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը:
Աշխատանքն այսօր վերսկսվել է լուսաբացին և կշարունակվի մինչև ուշ գիշեր:




Լրահոս