ԴԱՏՎԵՆՔ ԱԶԳՈՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով վճարել 6 միլիոն դրամ` 3-ը վիրավորանքի եւ զրպարտության համար, իսկ մնացած 3-ը փաստաբանական ծախսերի:Դատավարության գործընթացը դեռ շարունակվում է, որի ընթացքում քննարկվել է կողմերի հաշտության հարցը, սակայն համաձայնության չեն եկել: «Հրապարակ»-ի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ նյութի հեղինակը` որպես վկա, կանչվի դատարան: Հոկտեմբերի 28-ին շարունակվելու է դատական գործընթացը: «Ժողովուրդ»-ը, ի նշան համերաշխության, հրապարակում է «Հրապարակ» թերթին դատի տալու առիթ դարձած նյութը` իր հերթին առաջարկելով մյուս լրատվամիջոցներին նման գործելաոճն ավանդույթ դարձնել: Եթե լրատվական դաշտը միասնական լինի, մամուլից վիրավորվողներն ու զրպարտվողներն ավելի քիչ կլինեն: Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Պետրոսյան 15/02/2011 «Հրապարակ»Շաբաթ օրը կայանալու է ԲՀԿ համագումարը, որն ազդարարելու է Ծառուկյանի քաղաքական գործունեության վերջի սկիզբը: Ինչո՞ւ վերջի սկիզբը: Շատ պարզ: Ծառուկյանի համար քաղաքական գործունեությունը հայտնի անեկդոտի նման վերածվել է շաշկիի. աջ գնա՝ կուտեն, ձախ գնա՝ կուտեն, տեղում կանգնի՝ ֆուկ կանեն:Եթե մինչ հիմա հաջողվել էր Սարգսյանի հանդեպ լոյալություն դրսեւորել, Քոչարյանի էլ՝ քաղաքական հավատարմատարն ու բանախոսը լինել, այժմ երանավետ ժամանակներն ավարտվեցին: Զվարճալիորեն հենց Ծառուկյանի քաղաքական անհեռատեսության արդյունքում:ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒԶԵՐ…Դժվար է կռահել՝ Ծառուկյանը ինչ էր մտածել, երբ հայտարարել էր. «Եթե Քոչարյանն ուզեր ՀՀԿ-ն ղեկավարել, կղեկավարեր»: Իր սպորտային տրամաբանությամբ Ծառուկյանին երեւի թվացել էր, թե ասվածը սովորական գլուխգովանություն է: Պարզվեց՝ չգիտակցված աղետ է: ՀՀԿ-ից շատ հանգիստ պատասխանեցին, որ ինքը ճիշտ կվարվի, եթե ՀՀԿ ղեկավարության մասին դատողություններ չանի:Ծառուկյանն էլ, ինչ թեթեւությամբ գլուխ էր գովացել, նույն թեթեւությամբ ներողություն խնդրեց՝ ասելով, թե որեւէ մեկին չի ցանկացել վիրավորել: Մտքով ի՞նչ անցներ, թե Քոչարյանն  անցուդարձին չի դիմանա եւ իր անմտությամբ ասպարեզ կիջնի՝ Ծառուկյանի համար քաղաքական կյանքը վերածելով կենաց-մահու ճամփաբաժանի:Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես՝ ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ: Ինչպես մի երկու տարի առաջ դատարկախոսել էր՝ իբր աֆրիկյան սաֆարիում որսորդների հետ կենդանիներից է շատախոսել, երբ ինքն ուղղակի չգիտի ոչ մի լեզու, որով աֆրիկյան մայրցամաքում կարելի է մարդկանց հետ հաղորդակցվել, այժմ էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե իբր ՀՀԿ ղեկավարները, ողջ թե մահացած, մի այնպիսի ոչնչություն էին, որ «կուսակցության նախընտրական ցուցակներն անուն առ անուն իր հետ էին համաձայնեցնում»:Դեռ մահացածներին անարգելը՝ մի կողմ, ավելի հետաքրքրականը տրամաբանության հետ լիակատար հակասությունն է: Եթե 2007-ին Քոչարյանն իբր այնպիսի ազդեցություն ուներ, որ անուն առ անուն ՀՀԿ-ի ցուցակ էր ստուգում, մի կուսակցություն էլ (ՀՅԴ-ն) ուղղակի գրպանում էր պահում, երրորդ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը որտեղի՞ց էր ծագել:Եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իր վերահսկողության տակ էին, ո՞ւմ կամ ինչի՞ն չէր վստահում, որ իր բիզնես-պրոյեկտ ԲՀԿ-ն էր ասպարեզ իջեցնում: Միանգամայն հասկանալի է, որ ինքը ոչ մեկին էլ չի վերահսկել, ոչ մեկին էլ չի վստահել, դրա համար էլ նոր ուժ է ստեղծել ի դեմս ԲՀԿ-ի: Իսկ եթե տեղապահի մտքով կանցնի ճամարտակել՝ իբր ԲՀԿ-ն ինքը չի ստեղծել՝ գաղափարից մինչեւ կառույց ու անդամագրված անձինք, թող նման հեքիաթներն իր հայրենի եզերքի հավերին ու սագերին պատմի:ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԻՇԵՐ…2003-ի խորհրդարանական ընտրությունները: Երեւի տեղապահ Քոչարյանը  ոչ միայն մտքի, այլեւ հիշողության կարճության խնդիր ունի: Երեւի չի հիշում, թե 2003-ի նախագահական ընտրություններում ինքն ինչ ողորմելի վիճակում էր: Նա Մատենադարանի հարթակից բարբառում էր. «Ես եմ իմ կենսագրությունը կերտել»:Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարեւորը՝ արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել: Նման գարշելի  կենսագրությունները սովորաբար միայնակ էլ կերտում են:Բոլորն էլ հրաշալի հիշում են, թե ինչ փշալարերով ու ոստիկանական ճնշումներով, ընտրական կեղծիքներով ու հանցագործություններով ինքը 2003-ին մնաց իշխանության: Նման ցնցումներից հետո տեղապահն այնպես էր անվանարկված, հասարակության լիակատար արհամարհանքին արժանացած, լոկ սվինների հույսին մնացած, որ ո՞վ պիտի իր հետ ցուցակ համաձայնեցներ:1999-ի ընտրությունների մասին, փառք Աստծո, տեղապահը չի հիշատակել, որովհետեւ այդ ժամանակ հանրահայտ է՝ իր գոյությունը չգոյությունից չէր տարբերվում, եւ սկսեց տարբերվել միայն 2000-ի մայիսից հետո: Իսկ որ մինչեւ 2000-ի մայիս, դեռ 1999-ի դեկտեմբերին պատի ծեփի գույն ստացած ինքը հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ Ալիկ Հարությունյանի ձերբակալությունից հետո չի զարմանա, եթե մեղադրանքների կծիկն իր կողմը գլորվի, հենց այն կերպարանքն ու շրջանակն է, որով ինքը դրոշմվել է Հայաստանի պատմության մեջ:Քոչարյանը հրաշալի գիտի, որ ինքը Նաիրի Հունանյանի հետքերով կգնար, այլ հարց՝ հիրավի, թե հանիրավի, եթե հանրապետականներն իրեն չպաշտպանեին: Այլ հարց, որ ՀՀԿ-ի արածն այն ժամանակ ստորություն էր, փոքրոգություն, դավաճանություն, բայց Քոչարյանի համար դա նետված փրկության օղակ էր:Այնպես որ, այժմ Քոչարյանին ՀՀԿ-ից հրապարակավ ու բարձրաձայն ոչ թե պատասխանեցին, այլ ուղղակի ոչնչացրին՝ նախ որեւէ պատասխանի չարժանացնելով Կարեն Ավագյանի մակարդակով եւ հետո հռետորաբար հարցնելով, թե որտեղ կլիներ Քոչարյանը, եթե ՀՀԿ-ն չսատարեր իրեն: 1999-ի դեկտեմբերին Քոչարյանի ծեփի գույնի դեմքը տեսած ցանկացած մեկը պատկերացնում է, թե որտեղ կլիներ, բառերը նույնիսկ ավելորդ են:ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸԱյժմ, երբ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ իրենց եւ Քոչարյանի միջեւ անցնում է ջրբաժան, Քոչարյանը մնացել է անցյալում, եւ թող չփորձի ջուր պղտորել՝ Ծառուկյանը հայտնվեց երկու քարի արանքում: Կմնա Քոչարյանի հետ՝ իշխանությունն իրեն արագ եւ արդյունավետ կհավաքի, ինչպես Գ.Բեգլարյանին: Հպատակություն կհայտնի Սերժ Սարգսյանին՝ Քոչարյանի համար այլեւս քաղաքական հավատարմատար եւ երաշխավոր չի կարողանա ծառայել՝ բխող տնտեսական հետեւանքներով: Հիմա ամբողջ հետաքրքրությունն այն է, թե Ծառուկյանն ինչ քայլ կանի եւ ում կուլ կգնա:Հ.Գ. Հաջորդիվ կներկայացնենք «Ժամանակ» թերթին դատի տալու առիթ դարձած նյութը:




Լրահոս