Նոր ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամա նակ,անդրադառնալով տարածաշրջանում տիրող քաղաքական վիճակին ասաց, որ այսօր սկսվում է պայքարն Անդրկովկասի համար: Այս պարագայում նա հատկանշական համարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան, որն, ըստ նրա, ներառում է մի քանի հանգամանքներ: Նրա խոսքով` Հայաստանը Եվրամիություն տանող երկրի դերում հանդես է գալիս Ֆրանսիան: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա, ըստ նրա, ամեն անգամ, երբ լճացած վիճակ է ստեղծվում, սկսվում է մեդալների շնորհման գործընթաց: Խոսելով իր կուսակցության մասին` նա շեշեց, որ անենակարեւոր հանգամանքը այն է, որ Նոր ժամանակներ-ը եղել ու մնում է Եվրասիական միության շատ ջերմ ջատագովը: Նա անհասկանալի որկեց Բարգավաճի դիրքորոշումը, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրեց եւ ասում է, թե հետո կհայտնեն, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն. “Անլրջության աստիճանը այնքան է հասել քաղաքական դաշտ”:
Ա.Կարապետյան.Անլրջության աստիճանը այնքան է հասել քաղաքական դաշտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ