
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայամետ հայատարարությունները միտված էին ընդամենը մեկ բանի` Սարկոզիի ներքաղաքական շահերին,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը՝ ավելացնելով, որ Հայկական հարցը, որպես շանտաժ, հաճախ է կիրառվել Թուրքիայի դեմ:ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին ավելացրեց, որ Սարկոզիի հայտարարություններից երեւում էր` նա ցանկանում է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ շահել ֆրանսահայ համայնքի համակրանքը:Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կառուցվող պատի թեմային` Մելիքյանը նկատեց, որ դա յուրօրինակ քարոզչություն է, եւ Ադրբեջանը փորձում է կրկնօրինակել Իսրայելի փորձը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկսել է պաշտպանական պատ կառուցել: