Կրեմլը հաստատել է հաջորդ շաբաթ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում նախապատրաստելու պլանները։ «Ինտերֆաքս»-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է, որ նման հանդիպում նախապատրաստվում է, սակայն տեսակոնֆերանսի ձևաչափով:
Կողմերից դեռ պաշտոնական հաղորդագրություն այս մասին չկա: