Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Ազատուհի Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգային սենատոր Անտոնիո Պորտանտինոյին:

«Սենատոր Պորտանտիոն հանդիսանում է նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի առևտրային, արվեստի և մշակութային փոխգործակցության կոմիտեի ղեկավար:

Սենատորը ջերմ և գործըկերային հարաբերություննրի մեջ է Կալիֆորնիայի նահանգի հայ համայնքի հետ: Բազմիցս լինելով Արցախի Հանրապետությունում, լավագույնս ճանաչում է Արցախ աշխարհն ու նրա ատջև ծառացած մարտահրավերները:

44 օրյա պատերազմի օրերին սենատորը հանդես է եկել թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապրտող հայտարարություններով և կոչերով,դիմելով նաև ԱՄՆ վարչակարգին Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին պատասխանատվության կանչելու և անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, միևնույն ժամանակ պահանջելով դադարեցնելով տնտնեսական օգնությունը Ադրբեջանին:

Սենատորի, Թամարա Թուջյանի և Միրա Անտոնյանի հետ քննարկել ենք Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Արցախում կատարած հետազոտության, իրականացվող ծրագրերի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կարևորության մասին:
Ուրախ էի ծանոթանալու Հայության և Արցախի լավագույն բարեկամի հետ»:




Լրահոս