Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «50+» տոկոս ձայն չի հավաքել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, հետևաբար՝ միանձնյա իշխանություն կազմել չի կարող: Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացված Նոյեմբերյանում ՔՊ-ն, ի դեմս թեկնածու Կարեն Աբազյանի, հավաքել է 5710 ձայն` 43.7 տոկոս։
«Ապրելու երկիր» կուսակցությունը (թեկնածուն՝ Արսեն Աղաբաբյան)ստացել է 3856 ձայն` 29.5 %, «Հանուն հանրապետության» կուսակցությունը (թեկնածուն՝ Աղամյան) 3480 ձայն` 26.6 %:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանում ոչ իշխանական երկու ուժերը, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, կոալիցիա կկազմեն՝ չեզոքացնելով ՔՊ-ի թեկնածուի շանսերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ երբ արդեն հայտնի են եղել ընտրության արդյունքները, Աղամյանի ու Աղաբաբյանի շտաբի ներկայացուցիչները հանդիպել են ու վերահաստատել՝ հետընտրական կոալիցիան ուժի մեջ է, ու Նոյեմբերյանում 43-57 տոկոս հարաբերակցությամբ համայնքապետ կընտրվի «Հանուն հանրապետություն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունների կոնսեսուսային թեկնածուն:
Ճիշտ է՝ Աբազյանի թիմակիցները հնարավոր բոլոր ձևերով հայտարարում են, թե ՔՊ-ն անվարան հաղթանակ է տարել, իրողությունները, թվերն ու տրամաբանությունը, սակայն, այլ բանի մասին են վկայում:
«Հնարավո՞ր է դաշինքը չկայանա»,- մեր հարցին նոյեմբերյանցիները վճռական պատասխան տվեցին՝ բացառվում է:
Սևակ Վարդումյան