ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարվա 11 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 31 հազար 713 մարդ, իսկ 2020-ին՝ 31 հազար 580 մարդ, 2019-ին՝ 23 հազար 782: Բայց Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 15 հազար 68 մարդ: Այսինքն, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները գլխավորում են մահվան հիմնական պատճառների ցանկը եւ տարածվածության, մահացության ցուցանիշով առաջին տեղում են ամբողջ աշխարհում: Նշենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Մահվան ամենատարածված պատճառների ցանկում երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է 4905 մարդ:

Մասնագետները պնդում են, որ եւ սթրեսը, եւ շրջակա միջավայրը, եւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարսողական օրգանների հիվանդություններից մահացել է 1135 մարդ, իսկ ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդություններից՝ 34 մարդ: Ի դեպ, այս ցուցանիշը 17-ով աճել է, ինչը խիստ մտահոգիչ է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այլ հիվանդություններից մահացել է 1501 քաղաքացի: Նշենք, որ Covid-19-ը անցյալ տարվա 11 ամիսներին խլել է 5079 մարդու կյանք: Այս ցուցանիշը, ցավոք, եւս աճել է՝ 2470-ով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս