Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, ստեղծված համաճարակային ծանր իրավիճակի պատճառով, որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Տոմսերը կբաժանվեն մարդկանց որոշակի խմբերի: Առաջիկայում կորոշվեն հանդիսականների այն կատեգորիաները, ովքեր իրավունք կստանան այցելել մարզավայրեր:

Նշվում է, որ այդ խմբերի անդամները պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ խաղերն անվտանգ և սահուն անցկացնելու համար։ Տրիբունաների հնարավոր առավելագույն զբաղվածության չափը քննարկման փուլում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տոմսերը կտրվեն միայն Չինաստանի բնակիչներին և չեն կարող ներկա լինել արտասահմանցի երկրպագուները, ինչպես Տոկիոյում էր:

24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր:




Լրահոս