
Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին՝ մտածել երկրից մեկնելու մասին: «Ուկրաինայում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի՝ ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով և կարող է վատթարանալ։
ԱՄՆ դեսպանատունը հորդորում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մտածել մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր փոխադրման այլ տարբերակներ»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։