ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորածինների անունների թոփ 10-յակը 2021թ.-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2021 թվականի նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ցանկը: Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշային աղյուսակը գլխավորել են Դավիթը և Նարեն։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աղջիկներին տրվող անունների առաջին եռյակում հայտնվել են հետևյալ անունները՝ Նարե, Մարիա, Արփի: Ի դեպ, Անգելինա անուն տրվել է 443 երեխայի, իսկ Լուսե անվանել են 247 աղջկա: Միլա անունը տրվել է 204 երեխայի:

Նկատենք, որ աղջիկների անունների ցանկի վերջին տեղում է Աստղիկ հայկական անունը, որը տրվել է 81 երեխայի: Ի դեպ, Աստղիկը հայոց աստվածուհու անունն է: Ի դեպ, տղաներին անուն տրվող առաջին եռյակում են՝ Դավիթ, Նարեկ, Մոնթե, որին հաջորդում է Տիգրան, Արեգ, Հայկ, Մարկ, Միքայել, Ալեքս, Ալեն անունները: Տղաների անունների ցանկի վերջում տեղ է գտել Մանվել անունը, իսկ Հենրի անունը տրվել է 72 երեխայի: Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում Նիկոլ և Աննա անունների նկատմամբ մեծ հետաքրքրություն աճեց. մասնագետները կանխատեսում էին, որ ծնողների մի մասը իրենց որդիներին կկոչեն Նիկոլ` ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ աղջիկներին` Աննա` ի պատիվ պետության ղեկավարի տիկին Աննա Հակոբյանի։ Սակայն Նիկոլ եւ Աննա անունները տեղ չեն գտել 2021 թվականի Հայաստանում ամենատարածված անունների տասնյակի մեջ։ Աննա անվանել են ընդամենը 299 երեխայի, իսկ Նիկոլ անվանումը ցանկում ընդհանրապես չկա:

Ս.Հ.




Լրահոս