
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան էջում գրառում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակման առթիվ:
«Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 8 հայ պահվող անձանց։ Նրանք Բաքվից տեղափոխվել են Երևան և կվերամիավորվեն իրենց ընտանիքների անդամների հետ, որոնցից բաժանված են եղել մի քանի ամիս։ Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև գործողությանը ներգրավված մեր զինվորականներին։ Առաջ ենք շարժվում»,- գրել է Մակրոնը: