Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենատարածված տոներից է Հայաստանում, որy պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի ժողովրդական ավանդույթից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես խարույկավառությունը:
Տյառնընդառաջին պատրաստվել էին նաեւ հայ հայտնիներից մի քանիսը: ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է նրանց:
Երգչուհի Լենա Ղազարյանը եւ ամուսինը Տյառնընդառաջը նշել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պահպանելով հայկական բոլոր ավանդույթները:
Պարուհի Էլիանորա Պետրոսյանը՝ նույնպես նշել է իր առաջին Տեառնընդառաջը:
Երգչուհի Սոնա Ռուբենյանը այս տարի նույնպես նորապսակների շարքում է եւ նա էլ, ինչպես մյուսները, նշել է Տրնդեզը հայկական ավանդույթի համաձայն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան