
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ իրադրություն է Թռչկանի ջրվեժի խնդրի հետ կապված: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք այցելել են Թռչկան եւ տեղում ուսումնասիրություններ են կատարել:”Այն գործողությունները եւ շինաշխատանքները, որ իրականացվել են կապալառուի կողմից, որեւէ ձեւով չեն խանգարում ջրվեժին”,- հայտարարեց նախարարը` հավելելով, որ այցելության պահին ջրվեժը նորմալ վիճակում էր: