Զորահավաքային նախապատրաստության ընթացքում նոր մարմին կգործի. նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում։ Նրանք առաջարկում են ստեղծել Տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործընթացում համապատասխան լիազորություններով, պարտավորություններով և իրավասություններով օժտված լիազոր մարմին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընթացիկ ժամանակաշրջանում տնտեսության զորահավաքային նախապատրաստության գործառույթները պետական կառավարման համակարգի որևէ մարմնի վերապահված չէ, որը կարող է համակարգել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող միջոցառումները՝ տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը, տնտեսության գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը, տնտեսության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի տնտեսության զորահավաքային նախապատրաստության ոլորտում լիազոր մարմին, որը կիրականացնի վերը նշված խնդիրները:

Հավելենք, որ սա ընդամենը նախագիծ է եւ դրվել է հանրային քննարկման։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս