Վանաձորի ավագանին այսօր նսիտ է հրավիրել. ի՞նչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է համայնքի սուբվենցիոն ծրարգերն ու տարեկան բյուջեն հաստատելու հարցը:

Նշենք, որ ավագանու նախորդ նիստ էր հրավիրվել հունիսի 23-ին, ինչը սակայն Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիք» խմբակցության անդամների բոյկոտի պատճառով տեղի չէր ունեցել: Ոչ միայն հունիսի 23-ին, այլև 2021-ի դեկտեմբերի 5-ի վանաձորյան ընտրությունններից հետո ավագանին նսիտեր չի կարողանում գումարել: Վանաձորի ավագանու ընտրությունններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, այնուամենայնիվ՝ Վանաձորում չի կարողանում լիարժեք իշխանություն ձևավորել: Թեև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Ասլանյանն այս պահին կալանավորված է, (ինչն, ի դեպ, որպես քաղաքական հետապնդում է որակվում), Վանաձորն էլ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողներ ունի, ամեն դեպքում, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, փաստացի, չի կառավարվում. ո՛չ բյուջե ունի, ո՛չ՝ հաստատված աշխատակազմ: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի:

Ս.Վ.




Լրահոս