ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանին ծաղիկներ նվիրած Մանվել Փարամազյանը կրկին կառաջադրվի․ որ ուժին է սատարելու այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին  առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Ինչպես հայտնի է, նա ամիսներ առաջ իր դիմումի համաձայն դուրս էր եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Ի դեպ, այդ մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Քաջարան, իսկ Փարամազյանն էլ նրան ծաղիկներ էր նվիրել։

Թե ինչու էր Փարամազյանը դուրս եկել Վահե Հակոբյանի կուսակցությունից, մանրամասներ հայտնի չդարձան։ Սակայն հայտնի է, որ Մանվել Փարամազյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ:

Հավելենք, որ մինչեւ Վահե Հակոբյանի կուսակից լինելը, Մանվել Փարամազյան անցնում էր քրեական գործով, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (Խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Սակայն այս պահին նա ազատության մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս