Որ դեպքերում է վիտամին D-ի հավելումների ընդունումն անհրաժեշտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներզատաբան Սոֆյա Ծատուրյանը Газета.Ru-ի հետ զրույցում անդրադարձել է D վիտամինի ընդունման նրբություններին՝ նշելով, թե որ դեպքերում է այս տարրի ընդունումն անհրաժեշտություն։

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմում վիտամին D-ի հիմնական գործառույթը կալցիումի լիարժեք կլանմանը և յուրացմանը նպաստելն է, առանց որի անհնար է ոսկորների աճն ու հանքայնացումը։

«Վիտամին D-ի պակասը չափազանց վտանգավոր է երեխաների համար, այն կարող է հանգեցնել ռախիտի զարգացման», – նշել է Ծատուրյանը՝ հավելելով, որոշ շրջաններում երեխաները պետք է վիտամին D-ի պրոֆիլակտիկ չափաբաժին ստանան:

Բացի այդ, շատ մասնագետներ առաջարկում են վիտամին D նշանակել նաև կանանց դաշտանադադարից հետո, քանի որ դա կօգնի կանխարգելել օստեոպորոզ զարգացումը: Սակայն հարկ է հիշել, որ ճիշտ դեղաչափը կարող է որոշել միայն բժիշկը։




Լրահոս