ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քըրքաշ յոլա ենք գնում. ինչ իրավիճակ է «Սուրմալու»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որոշակի վերապահումների «Սուրմալու» առեւտրի կենտրոնը բաց է, առեւտրականները թեեւ տխուր են, բայց փորձում են լավատես լինել, հույս ունենալով, որ նախկին աշխուժությունը մի օր շուկայում կրկին կվերականգնվի: ArmLur.am-ը շրջել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում զրուցել է առեւտրականների հետ:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։

Առնվազն 16, այդ թվում մեկ երեխայի կյանք խլած պայթյունի գործով կա 5 մեղադրյալ, սակայն, ոչ մի պետական պաշտոնյա չկա, իսկ  Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բազմաթիվ խախտումներ էր արձանագրել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս