Անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին 3 տարիներին իրականացված սողացող ռազմական օկուպացիայի պատճառով ապօրինաբար օկուպացվել է ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է, ասել է ՀՀ ԱԺ նախագահը` ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը:

Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:




Լրահոս